«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Հայկական սննդի փառատոն

Հայկական սննդի փառատոն
24.10.2020 | 21:19

Հոկտեմբերի 24-ին ժ. 12:00-17:00-ը Kultuurikatel-ում (Põhja puiestee 27a) տեղի կունենա Էստոնիայի Թալին քաղաքում անցկացվող Հայկական սննդի առաջին փառատոնը:

Միջացառումը ներառում է ազգային ուստեստների ցուցադրություն տեղի հայկական ռեստորաններից և փռերից:


Դուք հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալ հայկական խոհանոցին, ինչպես նաև համտեսել մի շարք սիրված հայկական ուտեստներ՝ տոլմա, ղափամա, փախլավա, գաթա և այլն:.Հայկական սննդի փառատոնը ոչ միայն սննդի համտեսում է, այլև կապող օղակ սննդի և միասնականության միջև, ինչն անչափ կարևոր է, հատկապես այս օրերին: Միջոցառումը կոչված է մարդկանց, ընտանիքներին միավորելու մի գործի շուրջ, որը նրանք կարող անել միասին: Միջոցառումը ներառելու է կիրառական արվեստի վարպետաց դասեր՝ նախատեսված երեխաների համար, ինչպես նաև սննդի հետ կապված այլ ժամանցային միջացառումներ, և այս ամենը հաճելի երաժշտության ներքո:


Համեղ սնունդն ու լավ տրամադրությունն ապահովված են:
Հայկական սննդի փառատոնի մուտքն անվճար է:
Ստացված հասույթի 100% ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն:

Դիտվել է՝ 2695

Մեկնաբանություններ